ՀՀԿ-ն գործադիրում

Մարգարյան Աշոտ Արմենի

Մարգարյան Աշոտ Արմենի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում: Գերազանցությամբ ավարտել է Խ.Աբովյանի անվան N84 միջնակարգ դպրոցը:
2006թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին:
2007թ. տարկետում է վերցրել և մեկնել ծառայության ՀՀ զինված ուժերում: 2009թ. նոյեմբերին զորացրվել է ավագ սերժանտի զինվորական կոչումով:
2012թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, մեկնել Մեծ Բրիտանիա՝ շարունակելու ուսումը աշխարհի լավագույն տասը համալսարաններից մեկը համարվող Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլավոնագիտության և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների դպրոցում "Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա" մասնագիտացմամբ: Լույս հիմնադրամի կրթաթոշակառու է: Ուսումնական տարիների ընթացքում պրակտիկա է անցել Լոնդոնում գտնվող մի շարք դեսպանատներում, ինչպես նաև վերլուծական-գիտական հեղինակավոր կենտրոններում:
2014թ.-ին հրավեր է ստացել Արցախից` տեղափոխվելու Արցախ և աշխատելու որպես ԼՂՀ վարչապետի օգնական:
2014թ. Հունվարի 20-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 13-ը զբաղեցրել է ԼՂՀ վարչապետի օգնականի պաշտոնը:
Որպես կամավոր ապրիլի երկուսից քսանչորսը իրականացրել է մարտական ծառայություն Արցախի ՊԲ-ում:
Մասնակցել է հիսունից ավելի գիտական-ակադեմիական հանդիպումների երեսունից ավել երկրներում, որտեղ հանդես է եկել ելույթներով, զեկույցներով և հոդվածների ներկայացմամբ:
2015թ. հնարավորություն է ստացել վերապատրաստվելու Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում`հայազգի բարերար Ասո Թավիդյանի կողմից հովանավորվող ծրագրում, որը 15 տարի շարունակ բարձր գիտակրթական որակավորում ստանալու հնարավորություն է տալիս ՀՀ պետական պաշտոնյաներին:
2016թ. հոկտեմբերի 18-ից մինչև 2017թ. փետրվարի 7-ը զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:
2017թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
Տիրապետում է մի քանի օտար լեզուների:
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:
Ամուսնացած չէ: