ՀՀԿ-ն գործադիրում

Տարասյան Էմիլ

Տարասյան Էմիլ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1976թ., 3 մարտի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

 Կրթություն

1992-1997թթ.՝ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մաթեմատիկոս

1999-2001թթ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում

2004-2007թթ.` Գիտությունների ազգային ակադեմիա, ասպիրանտ

 Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ.՝ ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, լուծարման բաժին, առաջատար մասնագետ

2000-2002թթ.՝ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ

2002-2008թթ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն, վարչության պետ

2008թ. փետրվարի 22-ից հունիսի 26-ը` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար

2008-2014թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

2014 թ. հուլիսի 9-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ / ներկայումս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ /

 Այլ տվյալներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ Նախագահի 2012թ. հունվարի 19-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի

10 գիտական աշխատությունների հեղինակ է

1997թ. հունիսի 25-ից 1998թ. նոյեմբերի 3-ը ծառայել է ՀՀ ազգային բանակում

Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին

Կուսակցական պատկանելիություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի