ՀՀԿ-ն գործադիրում

Ազիզյան Հովհաննես

Ազիզյան Հովհաննես

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1970թ., 9 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

 

Կրթություն

1986-1992թթ.` Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը` ֆիզիկոս

1996-1998թթ.` ՀՀ կառավարման դպրոց, որակավորումը` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում

1998-2002 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, հայցվոր

 

Աշխատանքային գործունեություն

1992-1993 թթ.` ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, կրտսեր գիտաշխատող

1994-1996 թթ.` Մասիսի շրջանային ագրոսերվիս, ինժեներ

1997-1998 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսության պետական կարգավորման վարչության բաժնի պետ

1998-2000թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսական համամասնությունների վարչության պետ

2000-2002թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մակրոտնտեսական քաղաքականության գլխավոր վարչության պետ

2002-2003թթ.` Գերմանիայի տեխնիկական համագործակցության Ռազմավարությունների զարգացման ծրագրի խորհրդատու

2003-2010թթ.` Գերմանիայի տեխնիկական համագործակցության Ռազմավարությունների զարգացման Ծրագրի տեղական ղեկավար

2010-2011թթ.` Գերմանիայի միջազգային համագործակցության «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում» տարածաշրջանային ծրագրի տնտեսական և ֆինանսական խորհրդատվության համակարգող

2011-2014 թթ.` «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ տնօրեն

2011-2014 թթ.` «Ջի Ար Փի Սիսթեմս» ՓԲԸ տնօրեն

2015-2016 թթ.` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական

2016թ. նոյեմբերի 7- ից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ

1988-1989 թթ.` ծառայել է Խորհրդային բանակում

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

Կուսակցական պատկանելիություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի