ՀՀԿ-ն գործադիրում

Հարությունյան Հայկ Հմայակի

Հարությունյան Հայկ Հմայակի

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. ապրիլի 9, ք.Երևան

Կրթություն
1994-1998թթ. - ՀՊՃՀ, «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետ բակալավր,
1998-2000թթ. -ՀՊՃՀ, «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետ մագիստրոս
2000-2002թթ. -ՀՊՃՀ, «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ճարտարագետ հետազոտող (ասպիրանտուրա)
2009-2011թթ.-ՀՊՃՀ, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (էներգետիկայի ճյուղ)» մասնագիտությամբ ճարտարագետ մագիստրոս:

Աշխատանքային գործունեություն
1998-2002թթ. - «Հայթունել» ԲԲԸ՝ ճարտարագետ-մեխանիկ,
2002-2006թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժին՝ գլխավոր մասնագետ
2006-2009թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ
2009-2015թթ. - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ
2015-2017թթ. - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
2017թ. փետրվարի 6-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ
Գիտական աստիճան
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: