ՀՀԿ-ն գործադիրում

Սամուելյան Արև Հարությունի

Սամուելյան Արև Հարությունի

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

 Ծնվել է 1976թ. ք Երևանում:

1992թ ավարտել է Երևանի N19 միջնակարգ դպրոցը:

1986-1991թթ. սովորել և ավարտել է Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը:

1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Ճարտարապետա-շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:

1992-1996թթ. եղել է նույն բուհի ասպիրանտ:

2000-2001թթ. անցել է Կլերմոն-Ֆերրանի (Ֆրանսիա) բարձրագույն ճարտարապետական դպրոցի ավարտական դասընթացը:

1998-2000թթ. աշխատել է ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում:

2000-ից ապրել և աշխատել է Ֆրանսիայում:

2002-2006թթ. Ֆրանսիայում հիմնել է անհատական արվեստանոց: Նույն թվականին հիմնել է նաև Երևանում ճարտարապետական և դիզայնի արվեստանոց:

2006-ից հանդիսանում է Ֆրանսիայում 2ԱԲ ճարտարապետական արվեստանոցի գործընկեր:

2003-ից դասավանդում է Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում:

Վեցամյա աշխատանքային ձեռքբերումներից մեկը Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանի և Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցի փոխանակման ծրագրի մշակումն ու իրականացումն է: Գործընթացի արդյունքում Երևանի բուհն ընդունեց Բոլոնիայի հռչակագրի դրույթները և անցավ երկմասանի` բակալավր և մագիստրոս համակարգի:

Ֆրանսիայում կազմակերպել է մի շարք մշակութային միջոցառումներ, որոնցից են 2005թ. տերմալ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսները:

Մասնագիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական մի շարք մրցույթներ, որոնցից է Ռոմանում (Ֆրանսիա) Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը:

Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում բազմաթիվ ցածրահարկ և բազմահարկ բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների, հուշատեղիների նախագծման հեղինակ է: