ՀՀԿ-ն գործադիրում

Արամյան Վարդան Սարիբեկի

Արամյան Վարդան Սարիբեկի

ՀՀ ֆինանսների նախարար

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 4, ք. Երևանում:

1992-1997թթ.՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժին (դիպլոմ տնտեսագետի որակավորմամբ)։

2004թ.` ԹԱՖԹՍ համալսարան (ԱՄՆ, Բոստոն), Ֆլեթչերի դպրոց, Տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցում։

2016թ. սեպտեմբերի 20-ից՝ ՀՀ ֆինանսների նախարար:

2013 – 2016թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

2005-ից` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության թեկնածուի հայցորդ։

2008-2013թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։

2013 թ.՝ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

2007-ից դասախոսում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։

2006թ. դեկտեմբերից՝ ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (Հայաստանի ներկայացուցիչ)։

2003թ. նոյեմբերին նշանակվել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։

2002թ. մայիսից մինչև 2003թ. նոյեմբեր աշխատել է ՀՀ ԿԲ-ում` որպես դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։

1999թ. մայիսից մինչև 2002թ. մայիս աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչությունում` որպես բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ:

1997-98թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` ՀՄՄ հրամանատար:

2011 թվականին Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով` աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած զգալի ներդրման համար:

2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով` ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար։

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Մի շարք հոդվածների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի 1 զավակ: