ՀՀԿ-ն գործադիրում

Պետրոսյան Սեյրան Ալեքսանի

Պետրոսյան Սեյրան Ալեքսանի

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ

Ծնվել է 1949թ. մարտի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում:

1967-1973թթ. Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետ,  գիտական անասնաբույծի որակավորում:

1975-1977թթ. Կուսակցական բարձրագույն դպրոց, երկամյա բաժին:

1966-1967թթ. Աշոցքի էլեկտրացանց, բանվոր:

1968-1975թթ. Կոմերիտմիության Աշոցքի շրջկոմի բաժնի վարիչ, քարտուղար, այնուհետև` երկրորդ քարտուղար:

1977-1979թթ. Կոմերիտմիության Աշոցքի շրջկոմի առաջին քարտուղար:

1980-1990թթ. կուսակցության Աշոցքի շրջկոմի հրահանգիչ, կուսակցական կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար:

1991-1996թթ, պատգամավորների Աշոցքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (մինչև գործկոմների լուծարումը`1996թ. փետրվար):

1996-1999թթ .Շիրակի մարզպետարանի քարտուղար, մարզպետի տեղակալ:

1999-2000թթ. մարզպետի պաշտոնակատար:

2001թ. հունվարից-2010թ. մայիսը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

2010թ. մայիս- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: