Ելույթներ և ուղերձներ

Խնդիրը սկսվեց 4 տարի առաջ, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք մոլուցքով լցված էին Արցախն Ադրբեջան սարքելու. Տիգրան Աբրահամյան

14.12.2022

 «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ, այսօր Հանրապետության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց՝ տրամաբանող մարդու առաջին հարցը հետևյալն է՝ ի՞նչ է արել հայը, որ սրանք այսպես ատում են:

«Արցախում ապրում են մեր հայրենակիցները, այդ մարդկանց երակներով հոսում է  նույն արյունը, այդ մարդիկ մեզանից մեկն են։ Ի՞նչ տարբերություն, թե հայը որտեղ ունի անվտանգության սպառնալիք՝ Արցախում, Սյունիքում, Երևանում, թե Գյումրիում։ Առհասարակ հասկանալու համար, թե այսօր ինչ է կատարվում, պետք է հասկանաք, թե որտեղի՞ց սկսվեց այս խնդիրը, երբ 4 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք մոլուցքով լցված էին Արցախն Ադրբեջան սարքելու։ Սրանք այն մարդիկ են, որոնք մինչև իշխանություն ունենալը, իշխանությունից հետո էլ առանց ամաչելու ուղղակի և անուղղակի տեքստերով ի լուր աշխարհի շարունակում են պնդել, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին