| ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ «ՀԱՏԸՆՏԻՐ»
Գ. Նժդեհի երկերի սույն «Հատընտիր»-ում տեղ են գտել նրա գրքերն ու գրքույկները, գաղափարախոսական բնույթի հոդվածները, նամակները, գրություններն ու ճառերը: Դրանք ներկայացնում են Նժդեհ իմաստաբանի, մտածողի, հայության անցյալն ու ապագան արժեւորողին: |
|
| Հայկ Ասատրյան «ՀԱՏԸՆՏԻՐ»
«Հայկ Ասատրյան. Հատընտիր» ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը: |
|
![]() |
«Մասունքներ հայ ազգայնական մտքի» «Մասունքներ հայ ազգայնական մտքի» ժողովածուի մեջ ամփոփված են հայ մի շարք նշանավոր գործիչների, այդ թվում Ռ. Պատկանյանի, Ն. Աղբալյանի, Վ. Տոտոմյանցի եւ այլոց գործերը: |
![]() |
«Գարեգին Նժդեհ» «Գարեգին Նժդեհ» գրքում , որը հրատարակվել է մեծանուն զորավարի 110-ամյակի կապակցությամբ, զետեղված են Նժդեհի կյանքն ու գործունեությունը լուսաբանող նյութեր, ինչպես նաեւ Ցեղակրոն եւ Տարոնական շարժումներին նվիրված ուսումնասիրություններ, ի մի են բերված Նժդեհի տարբեր հոդվածներն ու հրապարակումները, որոնք վերաբերում են վերոհիշյալ շարժումներին: Գրքում տեղ է գտել նաեւ Գ. Նժդեհի ինքնակենսագրությունը` գրված 1944 թ.-ին` ԽՍՀՄ Անվտանգության մարմիններին հանձնվելուց անմիջապես առաջ: |
| «Ազգային տոներ» «Ազգային տոներ» գրքույկում ներկայացված են հայոց մի շարք տոների ավանդական բովանդակությունը, որոնք, գալով մեր նախաքրիստոնեական շրջանից, նշվում են նաեւ Հայ եկեղեցու կողմից: |
|
| «Տարոնական շարժումը. Հայկ Ասատրյան» «Տարոնական շարժումը. Հայկ Ասատրյան» գրքույկն ամփոփում է Տարոնական շարժման պատմությունն ու գաղափարախոսությունը, շարժման հիմնական գաղափարախոս Հ. Ասատրյանի կենսագրական ակնարկը: |
|
![]() |
«Ազգային միասնության խնդիրը» «Ազգային միասնության խնդիրը» գրքույկը բացահայտում է ազգային միասնության, ազգային համաձայնության էությունը եւ դրանց հետ կապված ազգային զգացումի ու գիտակցության բովանդակությունը: |
| «Գարեգին Նժդեհ. Ցեղակրոն շարժումը» «Գարեգին Նժդեհ. Ցեղակրոն շարժումը» գրքույկում ընդհանուր գծերով ներկայացված են Գ. Նժդեհի կենսագրությունը, Ցեղակրոն շարժման պատմությունն ու գաղափարախոսությունը: |
|
| Գարեգին Նժդեհ «Մեծ գաղափար» (նորահայտ մասունքներ) գրքույկում ներկայացված են «Ռազմիկ», «Նոր Արաքս» եւ այլ հայկական պարբերականներում հայտնաբերված Գ. Նժդեհի իմաստասիրական, գաղափարա-քաղաքական բնույթի նյութերը, Ցեղակրոն կազմակերպության սկզբունքներն ու դավանանքը ներկայացնող երկու փաստաթուղթ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության օժանդակությամբ ձեռք բերված երկու ձեռագիր տետրակ («Մետրոպոլիկա.Պատմության փիլիսոփայությունը» եւ «Երջանկության պրոբլեմը»): |
|
![]() |
«Ազգային գաղափարախոսության արդիականությունը» «Ազգային գաղափարախոսության արդիականությունը» գրքույկն անդրադառնում է ազգային գաղափարախոսության բովանդակությանը, նրա դերին ու նշանակությանը արդի հայ հասարակական կյանքում, ազգային ինքնաճանաչման եւ հայապահպանման խնդիրներին: |
![]() |
«Ազգ եւ դավանանք» «Ազգ եւ դավանանք» գրքույկում լուսաբանված են ազգ-եկեղեցի հարաբերություններին, Հայ եկեղեցուն, աղանդավորությանը եւ կրոնի քաղաքականացմանը վերաբերող մի շարք հարցեր: |
| «Հայոց հայրենիքը» «Հայոց հայրենիքը» գրքույկը ներկայացնում է Հայոց հայրենիքի` Հայկական բարձրավանդակի պատմա-աշխարհագրական, իմաստաբանական եւ աշխարհաքաղաքական առնչությունները: |
|
![]() |
«Հայ Ազգայնականությունը 20-րդ դարում» «Հայ Ազգայնականությունը 20-րդ դարում» գրքույկում ներկայացված է 20-րդ դարի 30-ական թվականներին Սփյուռքում ծավալված հայ ազգայնական մի շարք շարժումների (Մարտկոցյան, Արեւմտյան Ազատագրական Ուխտ, Ցեղային վերանորոգչական եւ այլն) պատմությունն ու գաղափարախոսությունը, ինչպես նաեւ դրանց գաղափարախոսների փիլիսոփայական հայացքների մեկնաբանումը: |
![]() |
«Ցեղի մարտիկին» «Ցեղի մարտիկին» գրքույկում զետեղված են Ցեղային աշխարհայեցողության սկզբունքները, դրանից բխող հայորդու վարքականոնը, ինչպես նաեւ հայոց ավանդական ու մերօրյա մի շարք տոների խորհուրդները: |
| «Հետադարձ հայացք .1915.1918-1921» «Հետադարձ հայացք .1915.1918-1921» գրքույկը ներկայացնում է հայության համար բախտորոշ այս տարիներին տեղի ունեցած իրադարձությունների գաղափարական լուսաբանումը, դրանց հետ կապված արդի խնդիրները: |
|
| «Հայ ընտանիք» «Հայ ընտանիք» գրքույկը ընթերցողին է ներկայանում հայ ընտանիքի արդի խնդիրներին առնչվող մի շարք հոդվածներով` արյան մարքրության, արյունակցության, ընտանեավարության վերաբերյալ: |
|
| «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» «Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» գրքույկում ներկայացված են Հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները: Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները եւ հարակից այլ հարցեր: |
|
| «Այլախոս եվ այլադավան հայեր» «Այլախոս եվ այլադավան հայեր» հոդվածները ժամանակին հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Ժողովածուն արծարծվող թեմայի վերաբերյալ առաջին գրքույկն է: Ակնհայտ է, որ խնդրի ուսումնասիրությունը ռազմավարական, ուսուցողական և դաստիարակչական նշանակություն ունի, որը հարկ է դիտարկել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների համալիրում: |