|
02.02.12:Ս.թ հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստ: Խորհրդի 15 անդամներից նիստին մասնակցում էին 14-ը: Լսեցին ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի 2011թ-ի գործունեության մասին հաշվետվություն, որը գնահատվեց բավարար:
02.02.12:Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել հաշվետու ընտրական նիստ: Նիստի ընթացքում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հաշվետվությունը, անդրադարձել հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված կուսակցական աշխատանքների հիմնական ուղղություններին, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Հարակից զեկուցումների շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության կանանց խորհրի և երիտասարդական կազմակերպության նախագահները:
30.01.12:Հունվարի 30-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
24.01.12:Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։
24.01.12:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ:
23.01.12:Սոչիում Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:
23.01.12:Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
23.01.12:Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
19.01.12:17.01.2012թ.-ին 1800թ-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» Շ/Կ անդրանիկ խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀԿ Շիրակի Տ/Կ խորհրդի նախագահի տեղակալ Ժ. Միքայելյանը:
20.01.12:Հունվարի 19 – ին ՀՀԿ Գյումրի – 1 շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցավ շրջանային խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն:
19.01.12:Հունվարի 18–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։
17.01.12:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:
18.01.12:Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում առաջին հերթին հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի 2012թ. աշխատանքային ծրագրերի քննարկում և հաստատում։
16.01.12: Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու վերընտրական նիստը: Հաշվետու վերընտրական նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը հաշվետվություն է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարել Արագածի տարածաշրջանում կազմակերպվող կուսակցական գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերն ու քարոզչական ռազմավարական մոտեցումները:
14.01.12:Հունվարի 13-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը տոնեց Հին տոմարով Նոր տարին:
14.01.12:Հունվարի 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ամփոփեց նախապես հայտարարված <<Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալները և պատճառահետևանքային կապի վերլուծությունը>> թեմայով վերլուծական աշխատանքների մրցույթի արդյունքները:
13.01.12:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
13.01.12:Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու վերընտրական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը:
10.01.12:Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
01.01.2012:Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա և պատմություն է դառնում 2011 թվականը:
Հաջորդ >>>
|