|
02.02.12:Ս.թ հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նիստ: Խորհրդի 15 անդամներից նիստին մասնակցում էին 14-ը: Լսեցին ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի 2011թ-ի գործունեության մասին հաշվետվություն, որը գնահատվեց բավարար:
02.02.12:Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպությունում տեղի է ունեցել հաշվետու ընտրական նիստ: Նիստի ընթացքում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հաշվետվությունը, անդրադարձել հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված կուսակցական աշխատանքների հիմնական ուղղություններին, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Հարակից զեկուցումների շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության կանանց խորհրի և երիտասարդական կազմակերպության նախագահները:
30.01.12:Հունվարի 30-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
24.01.12:Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։
23.01.12:Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
19.01.12:17.01.2012թ.-ին 1800թ-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության «Գյումրի-2» Շ/Կ անդրանիկ խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀԿ Շիրակի Տ/Կ խորհրդի նախագահի տեղակալ Ժ. Միքայելյանը:
20.01.12:Հունվարի 19 – ին ՀՀԿ Գյումրի – 1 շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցավ շրջանային խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն:
19.01.12:Հունվարի 18–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։
18.01.12:Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում առաջին հերթին հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի 2012թ. աշխատանքային ծրագրերի քննարկում և հաստատում։
16.01.12: Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու վերընտրական նիստը: Հաշվետու վերընտրական նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը հաշվետվություն է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարել Արագածի տարածաշրջանում կազմակերպվող կուսակցական գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերն ու քարոզչական ռազմավարական մոտեցումները:
14.01.12:Հունվարի 13-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը տոնեց Հին տոմարով Նոր տարին:
14.01.12:Հունվարի 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ամփոփեց նախապես հայտարարված <<Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալները և պատճառահետևանքային կապի վերլուծությունը>> թեմայով վերլուծական աշխատանքների մրցույթի արդյունքները:
13.01.12:Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության խորհրդի հաշվետու վերընտրական նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը:
31.12.11:Դեկտեմբերի 31-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հանդես եկավ աննախադեպ ակցիայով։ Աշխարհում առաջին անգամ նշվեց Նոր տարվա մուտքը Երկիր մոլորակ` տեղական ժամանակով ժամը 15։00-ին։
30.12.11:2011 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որը վարել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կ. Շահգալդյանը:
28.12.11:Գ. Նժդեհի 125-ամյակին նվիրված ՀՀԿ 2011թ. մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարին մասնակցություն ունեցան ՀՀԿ 16 տարածքային կազմակերպությունների թիմեր: Մրցաշարը անցկացվեց ինչպես թիմային, այնպես էլ անհատական հաշվարկով: Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին ՀՀԿ անդամ 5 միջազգային գորսմայստեր, 2 միջազգային վարպետ եւ 2 ֆիդեի վարպետ:
22.12.2011: Ս/թ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության <Թեհլերյան> սկզբնական կազմակերպության հաշվետու վերընտրական ժողովը: Ժողովի 251 անդամից մասնակցում էին 231-ը:
17.12.11:Դեկտեմբերի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Շենգավիթ տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ տարածքայինը համալրած նոր կուսակցականների անդամատոմսերի հանձնման արարողությունը։
16.12.11:Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
15.12.11 Ս/թ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գյումրի 2 շրջանային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության հաշվետու վերընտրական ժողովը:
Հաջորդ >>>
|