|
13.03.10:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:
12.03.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
01.03.10:Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցիում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետև ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաև պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
01.03.10:Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
17.02.10:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
12.02.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
06.02.10:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը:
27.01.10:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
27.01.10:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիին: Նա Երեւանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
22.01.10:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
19.01.10:Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ:
18.12.09:Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ):
11.12.09:Դեկտեմբերի 10-ի երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
10.12.09:Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի հայտարարությունը մամուլի համար
10.12.09:Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ:
05.12.09:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին
07.11.09:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:
24.10.09:Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են:
20.10.09:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
17.10.09:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։
Հաջորդ >>>
|