Նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին

11.09.2023

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: 

Շնորհավորական ուղերձում  մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: 
 
Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք
 
Արցախը կործանումից: 
Համոզված եմ, որ դա հնարավոր է:
 
Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

← Վերադառնալ ցուցակին