Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ24.05.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ... ավելին →

24.05.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցն ավարտելը կարեւոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համար, որից հետո նա կանգնում է ավելի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շեմին: Ձեզ սպասվում են ոչ միայն գիտելիքների, այլեւ հոգու եւ կամքի քննություններ: Դուք հնարավորություն ունեք իրացնել ձեր ստացած գիտելիքները, ձեր եռանդն ու մտահղացումները, բացահայտելու այն ներուժը, որ առկա է յուրաքանչյուրիդ մեջ: Սիրելի շրջանավարտներ, Առջեում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ24.05.2013

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան): Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք... ավելին →

Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն արմավիրցիներին 24.05.2013

Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն արմավիրցիներին

Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են... ավելին →

Քննարկում Ազգային ժողովում23.05.2013

Քննարկում Ազգային ժողովում

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձավ գազի ներկրման գնի ձեւավորմանը՝ զուգահեռներ անցկացնելով միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ եւ տեղեկացնելով, որ գազի գինը ամբողջ աշխարհում թանկացման միտում ունի: Նա զեկուցեց նաեւ, որ ռուսական... ավելին →

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը23.05.2013

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8-12-րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381-ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։ Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է... ավելին →