01.05.2022 Երևանում իրականացվում է անտուն կենդանիների սպանդ՝ ստերջացման փոխարեն։
Տարբեր վարչական շրջաններում հայտանբերվել են գլխատված և մասնատված մարմնով շներ, 2020թ․ կենդանիների սպանդի թիվը զգալիորեն աճել է մոտ 3 անգամ: Պարբերաբար հայտնաբերվում են կենդանիներ կրակոցի հետքերով։Հիմնախնդրի նկատմամբ ոչ համակարգային մոտեցումը, խնդիրը լուծելու փոխարեն այն քողարկելը նպատակը ստեղծել են բարձիթողի իրավիճակ։Որդեգրված քաղաքականությունն է՝ կոծկելու միջոցով, զանգվածային ոչնչացմամբ «լուծել» խնդիրը։ Խնդիրը չի արժանանում պատշաճ ուշադրության, դեպքերը չեն կանխվում։
28.03.2022 2019-2021 թվականներին Հայաստանում իրականացվել են մեծ ծավալի ծառահատումներ։
Բացի սանիտարական և խնամքի նպատակով հատումներից մեծ աճ են գրանցել այլ հատումները։ Մասնավորապես, 2019թ․ այլ հատումների քանակը եղել է 401 խմ, 2020թ․ այդ թիվն աճել է ավելին քան 3 անգամ ՝ 1268 խմ, իսկ 2021 թվականին 2019-ի համեմատ աճել է 4 անգամ ՝ 1651 խմ։ Այլ հատումների մեծ մասը իրականացվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կատարված դիմում հայտերի հիման վրա, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով։ Ծառահատումներ են գրանցվել նաև մասնավոր շահերի սպասարկման համար: Հայտնի «ֆիզ գոռոդոկ»-ի դեպքերը, երբ շինարարական աշխատանքերի պատճառով անտառապատ տարածքում ծառահատումներ են իրականացվել, փոքր այգիներ հատվել են հանրապետության քաղաքներում: Սակայն վերոնշյալից և ոչ մեկը պատշաճ ուշադրության չի արժանացել և ապօրինի ծառահատումների դեպքերը չեն կանխվել։ Չնայած բնապահպանական նման իրավիճակին բնապահպանների և ոլորտով հետաքրքրվող ՀԿ սեկտորի կողմից բողոքի որևէ ցույց չի եղել: Նկատվում է ակնհայտ անտարբերություն նշված դեպքերի վերաբերյալ, մինչդեռ իրավիճակն այլ էր 2018-ից առաջ: Անհրաժեշտ է հասկանալ այս ոլորտում ցուցաբերվող ներկայիս պասիվության և դրան նախորդած ակտիվության պատճառները:
19.02.2022 ՀՀԿ Հանրային ընդունարանին են դիմել քաղաքացիներ ահազանգելով վարձատուների հետ առաջացող խնդիրների մասին:
Մեր փորձագետերն անհատական դիմումների հիման վրա ցուցաբերում են անհրաժեշտ իրավական օգնությունը:Սակայն հարկ ենք համարում մանրամասնել: Ձեր, որպես վարձակալի կամ ենթավարձակալի իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար անհրաժեշտ են բավարար իրավական հիմքեր: Փաստացի վարձատուների կողմից անբարեխիղճ գործողությունները հնարավոր չի լինում զսպել պայմանագրի բացակայության հետևանքով:
25.02.2022 Հանրապետական կուսակցության հանրային ընդունարանին են դիմել քաղաքացիներ տարբեր համայնքներից, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցության ընթացքում ստանում են իրարամերժ պատասխաններ` զրկվելով որոշակի գործողությունների իրականցումից:
ՀՀԿ Հանրային ընդունարանի փորձագետների կողմից ներկայացված դիմումների ու անհատական խնդիրների վերաբերյալ իրականացրած նամակագրությամբ ևս դիմել էր գործադիր իշխանության տարածքային մարմիններին, ինչպես նաև տեղական իշխանություններին: Իրականացված հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների խնդրին, մասնավորապես նույնաբովանդակ դիմումներին տրվում են տարաբնույթ պատասխաններ: Այսինքն, մեկ կառույցի կողմից առաջարկվող լուծումը մյուս մարմինը համարում է անիրագործելի: Մարզպետարանների և համայնքապետարանների կողմից ստացված պատասխանները ուղարկվել են փոխադարձաբար այդ մարմիններին: Սակայն առկա հակասությունները շտկելու առաջարկն ու քաղաքացիների խնդիրներին լուծում տալը մնում են առանց գործնական հետևանքների: Այսպիսով օրենքի շրջանակներում քաղաքացիների կամաարտահայտությունը, որի ընթացքն ու կատարումը պիտի ապահովեն գործադիր իշխանության տարածքային ու տեղական մարմինների կողմից փաստացի չեն իրագործվում:
18.02.2022 Հայաստանի Հանրապետությունում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 2 անգամ, որը պայմանավորված է գողությունների և խարդախությունների թվի կտրուկ աճով։
Այդ մասին փաստում են ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից պետական իրավասու մարմիններին իրականացված հարցումները։ Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում գրանցվել է 15100-ից ավել սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Նշենք նաև, որ Հայաստանում ոստիկանների քանակը, ըստ բնակչության թվի, բավականին մեծ է։ Այս ցուցանիշի համաձայն, Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 15֊րդ հորիզոնականը։ Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու արդյունավետ չեն իրականացվում այս հանցագործությունների կանխարգելմանը նպաստող միջոցառումները: Այս իրավիճակի համար պատճառներ կարող են հանդիսանալ ինչպես ոստիկանության առջև դրված այլ խնդիրներն առաջնահերթ դիտելը, այնպես էլ այլ տեսակի հանցագործությունների համար առավել շատ ռեսուրսի ներդրումը:
14.02.2022 Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ՀՀԿ գրասենյակներում արդեն հասանելի ՀՀԿ Հանրային Ընդունարանի անկյունները:
26.01.2022 ՀՀ քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը:
2021 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22.000 քաղաքացի։ Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2021 թ․ առաջին 6 ամիսներին մոտ 300 հազար մարդ Ռուսաստանում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց է սկսել։ Իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 200 հազարից քիչ էր: 2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել 63 713 ՀՀ քաղաքացի։ Նույն ցուցանիշն 2020 թ․-ին, 11 հազար էր, 2019-ին՝ 3000, 2018թ-ին` 5200։ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը։ Արտագաղթի ահագնացող տեմպերը հանգեցնելու են բնակչության թվի անխուսափելի նվազմանը։
24.01.2022 «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է 2022 թվականի ապրիլի 1-ից Հայաստան առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանին սահմանել հավասար 177.53 ԱՄՆ դոլար` 8500 կկալ/խմ դեպքում։
Ներկայում գործող 266.71 դոլար/1000 խմ գազի սակագինը միջին կշռված գին է։ Սակայն, Հայաստանում գազի սպառողների հինգ խումբ է տարբերակված, որոնց հասնող գազի գները տարբեր են: Նոր հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել։Դրա արդյունքում գազի գնի առավել էական բարձրացում կլինի հատկապես սոցիալապես անապահով խմբերի, ջերմոցային տնտեսությունների և խոշոր սպառողների՝ բիզնեսների համար։ Եթե սոցիալապես անապահով խմբերը այսօր վճարում են 100 դրամ՝ մեկ խմ-ի համար, ապա ապրիլից նրանք կվճարեն 135.65 դրամ։ Այդպիսով, նրանց համար գազի գինը կթանկանա մոտ 36%-ով։ Գազի խոշոր սպառողների համար, որոնք հիմնականում արտադրամասերն են և այն տնտեսությունները, որոնց ինքնարժեքում գազի կշիռը մեծ է, հազար խմ-ի դիմաց 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում գազի գինը 255.9 դոլարից դառնում է 282.6 դոլար, աճը՝ 10%։ Բնակիչ-բաժանորդների վրա նույնպես կազդի թանկացումը։ Բաժանորդները կարող են էապես տուժել տնտեսվարողների համար գազի թանկացման հետևանքով։ Վերջիններս կփորձեն իրենց ծախսերի աճը փակել ապրանքների թանկացմամբ, որի գնորդները նույն բնակիչ-բաժանորդներն են։Փաստացի սահմանված 165 դրամի դիմաց ստացել ենք 8500 կալորիականությամբ գազ, որն ուղղակիորեն վկայում է որ նույն կալորիականությամբ գազի համար գինը ավելանալու է, այսինքն գազի գինը այսպիսի պայմաններում անկասկած թանկանալու է իր հետ բերելով բոլոր տնտեսական և սոցիալական նոր հետևանքներ։Ըստ էության կառավարության տրված խոստումը չի իրականացվում
03.01.2022 2022 թվականի փետրվարի 1֊ից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կավելանա 4.7 դրամ/կՎտժ-ով, իսկ 400 կՎտժ-ից ավել ծախս կատարող բաժանորդների համար` 5.5 դրամ/կՎտժ-ով։
Ակնհայտ է, որ մատուցվող հերթական հանրային ծառայության գնի բարձրացումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական բեռ:Էլեկտրաէներգիայի թանկացումը առաջին հերթին կբերի արդեն թանկացած առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը: Տնտեսվարողների մոտ այդ բարձրացումը խանութում վաճառվող ապրանքների նոր գնագոյացման պատճառ կդառնա։ Հերթական թանկացումը վատթար ազդեցություն է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը բարձր է եւ որևէ քայլ չի արվել սակագինը բարձրացնելու փոխարեն այլ լուծումներ առաջարկելու համար, որոշվել է ֆինանսական բեռը դնել ՀՀ քաղաքացիների վրա: Ըստ էության տրված խոստումը, որ մինչև 2024 թվականը չի սպասվում էլեկտրական էներգիայի թանկացում չիրականացվեց:
16.12.2021 ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից բացահայտվել է Կառավարության կողմից ընդունած որոշման և դրա գործնական չկատարման հերթական փաստը:
44-օրյա պատերազմի մասնակիցներին աշխատանքով ապահոված գործատուներին պետական աջակցություն տրամադրելու հանգամանքն ամրագրվել էր դեռևս օգոստոսին (Օգոստոսի 12, 1326-Լ) ընդունված որոշմամբ: Սակայն մինչ օրս նման պրակտիկա ձևավորելու շուրջ որևէ քայլ չի կատարվել: ՀՀԿ Հանրային ընդունարանի կատարած հարցմանն ի պատասխան հհ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի տրամադրել որևէ տեղեկություն վերոնշյալ որոշման կատարումն ապահովելու և տրամադրված աջակցության դեպքերի մասին: Գրեթե կես տարի ուժի մեջ մտած որոշում, որը որևէ գործնական քայլի չի հանգեցրել:
29.11.2021 Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին, որոնց պետությունը տվել է օթևան վտարում են այդ կացարաններից։
Ինչ՞ պատճառով են ընտանիքները մնում անօթևան և թե ինչ՞ հիմունքներով ընտանիքներին չեն տրամադրում այլևս աջակցություն։ Այս հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀԿ ՀԸ-ն դիմել է համայնքային և հանրապետական գերատեսչություններ։ Քաղաքացիներին ցանկացել են բռնի ուժով հանել կացարաններից, անջատել են էլեկտրաէներգիայի և ջեռուցման մատակարարումները։ ՀՀԿ Հանրային ընդունարանի միջամտությամբ խնդիրը մասամբ լուծվել է։ Վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և ջեռուցումը։ Կացարաններում բնակության իրավական հիմքերի պարզման և խնդրի լուծման համար ՀՀԿ ՀԸ-ն շարունակում է իրավական ուղեկցման տրամադրումը։
12.11.2021 Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՀՀԿ Հանրային ընդունարանին խնամակալության նպաստի փոխհատուցումները չստանալու խնդրով:
Դիմումատուներին առանց պատճառաբանության մերժում են հաշվառումն ու նպաստի տրամադրումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից դիմումները մերժվում են, իսկ հետո բանավոր հայտնում տեղերի սահմանափակ լինելու մասին: Հանրային ընդունարանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանը պարունակում է սահմանափակ և ընդհանուր տեղեկատվություն նպաստների մասին՝ առանց օրենքի մեկնաբանության, բարձրացված խնդիրների բացատրության։ Ստացված պատասխանը չի պարունակում ոչ մի համընդգրկուն և փաստարկված տեղեկատվություն նպաստների ստացման ժամկետների, սահմանափակումների, հնարավոր մերժման պատճառների մասին։ Ըստ էության պատասխանատու մարմինը խուսփել է տեղեկատվության տրամադրումից: Փաստացի այն ծնողները, որդեգրողները կամ խնամակալները, ովքեր մինչև երեխայի երկու տարեկան դառնալը վերադառնում է խմամքի արձակուրդից, հանդիպում է մի շարք արհեստական խնդիրների խնամակալության փոխհատուցման հետ կապված։ Ներկայացված անհատական դիմումներն ընթացք ենք տրվել վարչական և դատական կարգերով: