Ելույթներ և ուղերձներ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: Ձեր ավանդը անչափելի է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ի վերուստ տրված եւ սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես... ավելին →
Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Երևանի հանրահավաքում
Բարի երեկո, Հայաստա՛ն, Բարի երեկո, Երևա՛ն, Շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Շնորհակալ եմ, որ սատարում եք: Շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալ եմ մեկ ամիս շարունակ ակտիվ աշխատելու, Հայաստանի ողջ տարածքում ծրագրեր, գաղափարներ ու ապագայի պատկերացումներ քննության առնելու համար: Շնորհակալ եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ այս մեծ բանավեճին համբերությամբ հետևելու համար: Շնորհակալ եմ մեր լրագրողներին, որ հիանալի ակտիվությամբ հանրապետության բոլոր անկյուններից լուսաբանեցին թեկնածուների... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Աշտարակ քաղաքում
Սիրելի՛ աշտարակցիներ, Մի քանի օրից դուք երկրի Նախագահ եք ընտրելու: Սակայն այս ընտրությունները միայն Նախագահի ընտրություններ չեն: Մեր նոր՝ իր քվեի զորությանը վստահող քաղաքացու ընտրություններ են: Մենք ազգովին ընտրում ենք մեր պետության նոր քաղաքացու կերպարը՝ ակտիվ, իր ուժը գիտակցող, խաբկանքներն ու վհատությունը մերժող, արթուն քաղաքացու կերպարը: Երեք օր անց մենք ընտրելու ենք մեր պետության ապագա քաղաքացու կերպարը: Ում և ինչպես կընտրեք՝ կախված է բացառապես ձեզնից: Ոչ ոք, բացի ձեզնից, չի կարող... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրի քաղաքում
Բարև ձեզ, սիրելի՛ գյումրեցիներ, Շնորհակալ եմ, որ ձմռան այս օրը եկել եք այս հանդիպմանը: Ակնկալում եմ, որ եկել եք ոչ միայն լսելու, այլ նաև սատարելու: Անկեղծ ասած՝ չեմ էլ հիշում, թե Հանրապետության նախագահի կամ դրանից առաջ՝ պետական այլ պաշտոններում, իսկ ավելի առաջ՝ ուսանողական տարիներին, քանի անգամ եմ հյուրընկալվել ձեզ: Հյուրընկալվել, այս դեպքում, բառի ամենաուղիղ իմաստով: Ինչ առիթով, ինչ օրակարգով էլ նման այցելությունները լինեն, խոստովանում եմ, երկու բան Գյումրիից ինձ հետ միշտ տարել եմ`... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Արաբկիր համայնքում
Սիրելի՛ արաբկիրցիներ, բարև ձեզ: Ուրախ եմ այս հանդիպման համար: Նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և հետզհետե ավելանում է այն բնական լարվածությունը, որը բնորոշ է բոլոր ընտրություններին: Նախընտրական արշավն անցնում է բավականին լուրջ գաղափարական մրցակցության պայմաններում, բայց հրաշալի է, որ այն չի վերածվում կենաց ու մահվան կռվի: Մենք ականատեսն ենք եղել այդպիսի նախընտրական իրավիճակի, և ես չէի ցանկանա, որ ընդհանրապես մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը: Ընտրությունները մեր... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում
Բարև ձեզ, Սիրելի՛ արտաշատցիներ, Շատ շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք: Անկեղծորեն եմ ասում, ես չեմ համարում, որ դուք պարտավոր էիք այսօր գալ այստեղ: Ես էի պարտավոր գալ այս նույն հրապարակ, և ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ ձեզնից խնդրել վստահության քվե, որպեսզի կարողանամ շարունակել իրականացնել կարևոր ծրագրեր մեր երկրի զարգացման համար: Մենք շարունակում ենք մեր նախընտրական հանդիպումները և շարունակում ենք մեր ժողովրդի դատին ներկայացնել մեր ծրագրերը: Ծրագրեր, որոնք մշակված են... ավելին →






