Նախագահ

Տասնյակ երիտասարդներ, համալրելով ՀՀԿ շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից

04.11.2023

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների, նրանց թվում՝ կազմակերպությանը վերջերս անդամագրված հանրապետականների հետ։
Տասնյակ երիտասարդներ, համալրելով Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Երիտասարդներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում տիրող իրավիճակին, ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, կուսակցության շրջանակներում իրենց անելիքներին։
Նախագահը, կարևորելով երիտասարդների դերը ազգային արժեքների վրա հիմնված հզոր Հայաստանի և հայկական Արցախի վերակերտման գործում, հորդորել է նրանց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել և ծառայեցնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համազգային նպատակների իրագործման ուղղությամբ:
 
Հնարավոր է սա 2 people նկարն է
 
 
Հնարավոր է սա 2 մարդ and ամբոխ նկարն է
 
 
Հնարավոր է սա text նկարն է
 
 
 
 
 
Հնարավոր է սա 4 մարդ, սովորող մարդիկ and ամբոխ նկարն է
 
 
Հնարավոր է սա 2 people նկարն է
 
 
Հնարավոր է սա 2 մարդ and ամբիոն նկարն է
Հնարավոր է սա 2 people նկարն էՀնարավոր է սա 2 people նկարն էՀնարավոր է սա 7 people նկարն է

← Վերադառնալ ցուցակին