Նախագահ

«Ուրախ եմ, որ իմ կողմից հարգված մարդիկ են այստեղ». Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան-2023»-ին

23.12.2023

 ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՈՒՅՍ հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2023» մրցանակաբաշխությանը:

 
 

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների են արժանացել անհատներ, կազմակերպություններ, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

Մրցանակների հանձնման արարողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շնորհավորել մրցանակակիրներին. «Ես միշտ համարել եմ և հիմա էլ համարում եմ՝ երախտագիտությունը միայն ու միայն զարդարում է մարդուն: Ու նաև, երբ գնահատում է ոչ թե պետությունը, այլ հասարակական կառույցը, երբ գնահատվողները տեսնում են շատ փոքր լսարան, բայց ջերմ մթնոլորտ, կարծում եմ, որ այդ պարագայում ամեն ինչն իր տեղն է ընկնում:

Շատ շնորհակալ եմ և ուրախ եմ, որ բոլորիդ ճանաչում եմ, սակայն անկողծորեն պետք է ասեմ, որ ես որևէ մասնակցություն չեմ ունեցել մրցանակակիրների ընտրության հարցում, բայց իրոք ուրախ եմ, որ իմ կողմից հարգված մարդիկ են այստեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին