Նախագահ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփեց 2025 թվականի արդյունքները
19.12.2025
Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ ամփոփվեցին 2025թ.-ի շախմատային արդյունքները: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հատուկ մրցանակներ հանձնեց Եվրոպայի մինչև 14տ. առաջնության փոխչեմպիոն Տիգրան Համբարձումյանին և Եվրոպայի մինչև 18տ. առաջնության չեմպիոն Վահե Սուքիասյանին:
Խրախուսական մրցանակների արժանացան նաև նրանց անձնական մարզիչ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև մանկապատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին և նրանց մարզչին պարգևատրեց նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը:
Ֆեդերացիան միջոցառման ընթացքում հիշատակեց նաև հաջող խաղով աչքի ընկած մեր մյուս ներկայացուցիչների անունները՝ բոլորին մաղթելով մարզական նորանոր հաջողություններ:









