Նախագահ

ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼՂՀ08.12.2016

ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի... ավելին →

Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի եվ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին07.12.2016

Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի եվ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն... ավելին →

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին06.12.2016

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԲԸՄ-ԻՆ՝ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 110-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ05.12.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԲԸՄ-ԻՆ՝ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 110-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: «Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, և... ավելին →

Նախագահը մայրաքաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված պոլիկլինիկայի եվ Ծաղկաձորում նորակառույց հյուրանոցի բացման արարողություններին03.12.2016

Նախագահը մայրաքաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված պոլիկլինիկայի եվ Ծաղկաձորում նորակառույց հյուրանոցի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից: Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱՄՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄԱՅՔ ՓԵՆՍԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ02.12.2016

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱՄՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄԱՅՔ ՓԵՆՍԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման հարցում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը... ավելին →