Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԽՈՒԼԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ17.05.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԽՈՒԼԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻ ՀԵՏ16.05.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և... ավելին →

 ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ16.05.2016

ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՆ ՔԵՐԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի սկզբին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Կարևորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին և 1995թ.... ավելին →

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ16.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՀՈԼԱՆԴԱԲԵԼԳԻԱԿԱՆ ԵՆԹԱԽՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՄԵՆՆՈ ՍՆԵԼԻՆ13.05.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՀՈԼԱՆԴԱԲԵԼԳԻԱԿԱՆ ԵՆԹԱԽՄԲԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՄԵՆՆՈ ՍՆԵԼԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նկատի առնելով, որ պրն. Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել,... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ10.05.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման... ավելին →