Վերլուծություններ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐ05.03.2012

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Պատմական տվյալներ Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեասի,Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաեւ պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը: Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արեւելահայկական... ավելին →

ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ. "ԱՅԺՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ"05.03.2012

ԱՄՆ-Ն ԻՍՐԱՅԵԼԻՆ. "ԱՅԺՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ"

ԱՄՆ հորդորել է Իսրայելին զերծ մնալ Իրանի կամ վերջինիս միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժի կիրառումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման` իսրայելա-ամերիկյան հասարակական հարաբերությունների Հանձնաժողովի ամենամյա խորհրդաժողովի ընթացքում, որը կայացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ նախատեսված բանակցությունների նախօրեին: "Հանուն Իսրայելի անվտանգության, Ամերիկայի անվտանգության, հանուն ողջ աշխարհում խաղաղության` հիմա ուժի կիրառման ժամանակը չէ: Դեռևս ժամանակ կա... ավելին →

ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ02.03.2012

ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ

Ֆրանսիացիների՝ Ցեղասպանության ժխտումն օրենքով հետապնդելու որոշման մասին բանավեճի առիթով Ֆրանսիայի խորհրդարանն իր երկու պալատներում որոշում է ընդունել Ֆրանսիայում ճանաչված բոլոր ցեղասպանությունների ժխտման պատժելիության մասին, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Ընդ որում՝ Թուրքիայի կողմից հնչում են բազմաթիվ նախազգուշացումներ այն վնասի մասին, որը կարող է հասցվել ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներին. չէ՞ որ սույն օրենքը, իբր, շոշափում... ավելին →

ՁԳԵԼ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾՐԱԳԻՐԸ02.03.2012

ՁԳԵԼ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր Բրյուսելում Եվրամիության երկրները վերջապես կկնքեն Բյուջետային պակտը, որի օգնությամբ նախատեսվում է ԵՄ երկրներում ներդնել ֆինանսական քաղաքականությունների նկատմամբ խիստ սահմանափակումներ: Եվրոպայի շուրջ ձեւավորված բարդ իրադրությունը, սակայն, թույլ է տալիս ենթադրել, որ միայն Բյուջետային պակտի հաստատումը դեռ չի նշանակում ճգնաժամի հաղթահարում: Ընդհանուր առմամբ, նույն կարծիքին է նաեւ հենց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն, ով այդ մասին ասել է. "Այս համաձայնությունը միակողմանի է:... ավելին →

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ01.03.2012

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ... ավելին →

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ  29.02.2012

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Երևանը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր տնտեսական կենտրոնն է: Մասնավորապես` 2009 թ. տվյալներով Երևանին է բաժին ընկնում երկրի արդյունաբերության 45,3%-ը, շինարարության 68,5%-ը, մանրածախ առևտրի 81,7%-ը, ծառայությունների 86,6%-ը: Այս թվերը վկայում են Հայաստանում տնտեսության կենտրոնացվածության բարձր աստիճանի մասին` ընդգծելով Երևան քաղաքի դերը ՀՀ տնտեսական հարաբերությունների համակարգում: Երևանն առանձնանում է նաև կառավարման համակարգով: Խորհրդային իշխանության տարիներին մայրաքաղաքը բաժանված էր... ավելին →