Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին: Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով: Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին: *** Լրացուցիչ տեղեկություններ 1988թ. երկրաշարժի... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 102-ՐԴ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով... ավելին →
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱԴՐԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ... ավելին →