Հարցազրույցներ

Փաշինյանը գլխատեց բանակային 2-րդ կորպուսն իր կաշին փրկելու համար. Տիգրան Աբրահամյան

24.01.2023

 Այն, ինչ տեղի ունեցավ երկրորդ բանակային կորպուսում, ցույց է տալիս բանակի նկատմամբ իշխանության հանցավոր անտարբերությունը: Նմանատիպ կացարանները շատ են ու ամեն մեկի տակ նման մի «ական» է տեղադրված, որը ցանկացած ժամանակ կարող է պայթյուն առաջացնել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի երեք մարզեր, շատ բնակավայրեր ու քաղաքներ դարձան սահմանամերձ, կային զորամասեր, որոնք սահմանագծին շատ մոտ էին, իշխանությունը պետք է այդ զորամասերի տեղակայման վայրերը փոխեր, բայց դա չարեց, որպես հետևանք՝ ունեցանք սեպտեմբերյան դեպքերը և թիրախավորվեց Սոթքի զորամասը: Պատերազմից հետո զորամասերի վերատեղակայում չի իրականացվել, ինչը բերել է դեպքերի շղթայական խնդիրների ու ողբերգության»,- ընդգծեց Աբրահամյանը:

 
 
 

Անդրադառնալով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմին պաշտոնից հեռացնելու որոշմանը՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ դեռ պարզ չէ նրանց մեղավորությունը, բայց իշխանությունը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար ստորացնելով հեռացնում է հրամանատարներին. «Փաշինյանը գլխատեց բանակային կորպուսը, իր համար կարևոր չէ՝ այդ մարդը քանի տարի է ծառայել, իրեն պետք են մարդիկ, որոնց գլուխները պետք է թռցվի ու մատուցվի հասարակությանը: Այս ամենը նա անում է իր կաշին փրկելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

24news.am

← Վերադառնալ ցուցակին