Հարցազրույցներ

Գուցե Ալիևը ապահովում է Նիկոլի ֆինանսական բարօրությունը, դրա համար չի կարողանում հակադարձել. Աննա Մկրտչյան

22.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում մի քանի անգամ նշեց, թե Հայաստանը չի գնում խաղաղության ճանապարհով, որ Հայաստանը կապիտուլացված պետություն է և դրա հետևանքներն է հիմա կրում։ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ անգամ չհակադարձեց Ալիևին։ Մինչդեռ, երբ Հայաստանում են նրան կապիտուլյանտ անվանում, Փաշինյանը միանգամից գործի է դնում ԱԱԾ–ն, կարմիր բերետավորներին և այլն։ Փաշինյանը կարող էր հակադարձել՝ ասելով, որ մենք խաղաղության ենք գնում փոխադարձ համաձայնությամբ։ Իսկ ինչու՞ չասաց, այդ լռությունը նշանակու՞մ է արդյոք, որ մենք իրականում «կզած ենք» և ողնաշար չունենք։ Այս մասին AntiFake Զրույց հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը հիշեցրեց Փաշինյան–Ալիև «վերելակային պայմանավորվածություններն» ու նշեց, որ գուցե կա նաև Նիկոլ Փաշինյանի ֆինանսական բարօրությունն ապահովելու պայմանավորվածություն, որի պատճառով էլ Փաշինյանը չի կարողանում հակադարձել Ալիևին։

Մկրտչյանը նաև նկատեց, որ Ալիևը բացեիբաց խոստովանեց, որ Ադրբեջանն է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, և Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չօգտագործեց այս խոստովանությունը։

 

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Արևմուտքում և մնացած բոլոր տեղերում Նիկոլ Փաշինյանը փնտրում է իր իշխանության շարունակականությունը։

Մկրտչյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի մտերիմների և կառավարության անդամների կողմից կոռուպցիոն դրսևորումների մասին։ Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը նրանց, ում անվանում էր օլիգարխներ, հավաքեց իր աշխատասենյակում և հայտարարեց, որ նրանք այլևս խոշոր սեփականատերեր են։ Իսկ այսօր արդեն օլիգարխներ են Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Էրատոն, Օմեգան․․․ «Նրանց ահռելի միլիոնների ֆոնին նախկինները իսկապես խոշոր սեփականատերեր են»,– նշեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

← Վերադառնալ ցուցակին