Հարցազրույցներ

Ու՞մ էր խանգարում Ռուբեն Վարդանյանը… Տիգրան Աբրահամյանը՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին

23.02.2023

 Ինչու՞ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարարի պաշտոնում, ապա ազատվեց Արցախի նախագահի որոշմամբ: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել անկայուն իրավիճակն Արցախի Հարապետությունում՝ ստեղծված բարդ իրադրության պայմաններում:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում այս եւ այլ թեմաների է անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Ռուբեն Վարդանյանին տեսնում են որպես մրցակից՝ որեւէ փուլում Հայաստան տեղափոխվելու եւ քաղաքական այս գործընթացներում իր միջամտությունն ապահովելու մասով: Հայաստանի իշխանությունների համար ձեռնտու չէ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախում նրանցից տարբերվող դիրքորոշում ունենար եւ երկրորդը՝ որեւէ հաջողություն ունենար, քանի որ Արցախում հաջողություն ունենալու պարագայում Ռուբեն Վարդանյանը նրանց համար բավականին կոշտ մրցակից էր դառնում»,-կարծիք է հայտնել պատգամավորը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

 

galatv.am

 

 

← Վերադառնալ ցուցակին