Հարցազրույցներ

Ադրբեջանը ՀՀ տարածքների հաշվին առաջնագիծ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան

01.04.2023

Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր, առաջնագիծ է ձևավորում ըստ իր մոտեցումների և առաջնահերթությունների: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

 

 

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը։

 

 yerevan.today

 

 

← Վերադառնալ ցուցակին