Հարցազրույցներ

Ռուսաստանը վստահ է, որ ինչ Նիկոլը համաձայնվում է Ալիեւի հետ, վերջում ինքը բրոկեր է. պեչատը Մոսկվան է դնելու. Աշոտյան

15.05.2023

 Ռուսաստանը շատ վստահ է, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է Ալիեւի հետ Արցախը հանձնելու հետ կապված, ինքը վերջում բրոկեր է, պեչատը Մոսկվան է դնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից արված այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությոնների կարգավորման հիմքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է:

«ՌԴ դեսպանի վերջին հարցազրույցով գրեթե բաց տեքստով ասվում է՝ մեր առաջարկը չեք ընդունել, որ կարգավիճակը հետաձգենք, պատրա՞ստ եք խուրդել Արցախը, մենք հո ձեզնից հայ չե՞նք լինելու, լավ, գնացեք, ուր ուզում եք բանակցեք, վերջում կարծում են՝ կբամփեն ու Նիկոլի եւ Ալիեւի եփած լափը կդնեն ջեռոցը:

Ռուսների համար ավելի լավ այն իմաստով, որ լավ, եթե դու չես ուզում պաշտպանել քո շահը, դու գնում ես առեւտրի, կեղտոտ գործ ես ուզում անել, եվրոպացիք ուզում են միջնորդ լինել այդ կեղտոտության նախապատրաստման մեջ, լավ, թող իրենք իրենց կեղտոտ գործն անեն, Մոկսվան կարծում է, որ վերջում այդ լափը իր ջեռոցն են դնելու, որովհետեւ իր համար այլեւս կարեւոր է, որ ինքը լինի բրոկեր:

Նիկոլը պիտի ասեր՝ կարգավիճակի հարցը հիմա չենք քննարկում, եթե նա եւ՛ Բրյուսելում, եւ՛ Վաշինգտոնում ասեր, որ ռուսները առաջարկել են հետաձգել, դա մեզ համար լավ տարբերակ է, դուք էլ նույնն առաջարկեք, ես շարունակեմ, բայց չէ նա արեց հակառակը»,- նշեց Աշոտյանը:

Անդրադառնալով դրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց.

«Նիկոլը մեր ականջներին փաթաթում էր 29.800 կմ2 եւ իրեն թվում էր՝ ինքը շուստրիություն է անում, ու հայկական ինքնիշխան տարածքների հետ կապված թիվ է հնչեցնում, եւ ինչպես ամեն մի գեղցի շուստրի, մնում է իր շուստրիության տակ: Ադրբեջանն դեմ է տվել Սովետական Ադրբեջանի տարածքային թվերը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր չի բարձրաձայնել: Բոլոր երեք նախորդ նախագահները ընդունել են ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ ադրբեջանական Հանրապետությունը Սովետական Ադրբեջանից տարբերվում են առաջինը նրանով, որ իրավահաջորդը չի, բոլորը գիտեն դա, դա գրված է Ադրբեջանի անկախության վերականգնման սահմանադրական ակտում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախացել է ավելի վաղ, քան Ալմա-Աթայի հռչակագիրն էր: Հայաստանը Գերագույն խորհրդով վավերացրել է այդ հռչակագիրը վերապահումներով: Այդ հռչակագիրն ունի դրույթ՝ ժողովուրդների ինքնորոշման հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում

news.am

← Վերադառնալ ցուցակին