Հարցազրույցներ

Նիկո՜լ, բա երգում էիր իմ «Մասիս հորով» իմ «Արաքս մորով», ուրացա՞ր «հորդ ու մորդ». Շարմազանով

27.12.2023

 Հիշու՞մ եք, որ 2017 թ-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կասկադում ինչպե՞ս էր երգում «Երևան դարձած իմ Էրեբունի երգը»՝ մեջն ասելով, թե «իմ Մասիս հորով», «իմ Արաքս հորով»... Բա հիմա ի՞նչ եղավ, ուրացա՞ր «հորդ ու մորդ», տվեցիր թուրքերին ու ադրբեջանցիների՞ն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին ու ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովների մասնակցությանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, կարծիք է հայտնել, որ դեպի ՌԴ նրան ուղղորդել են հենց Ալիևն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Նրանք ոնց ասեն, Նիկոլն էդպես էլ կանի։ Կուզեն՝ կասեն արի հանդիպման Պետերբուրգ, կուզեն՝ կասեն արի Ստամբուլ», - նկատել է նա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

← Վերադառնալ ցուցակին