Լուրեր

BBC-ն մեկնաբանում է «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու Հայաստանի որոշումը

12.03.2012

BBC-ն անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին: Պաշտոնական պատմություն» ծրագրի հեղինակ Ջոն Քենեդի օ’Քոնորը, Today հաղորդման շրջանակներում խոսելով Հայաստանի` Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին, նշել է, որ նման բան տեղի է ունենում առաջին անգամ այն դեպքից հետո, ինչ Ավստրիան հրաժարվել էր 1969 թվականին մասնակցել Մադրիդում կայանալիք մրցույթին: Նա խոսել է այն մասին, որ երկու երկրների միջեւ «մեծ թշնամություն» գոյություն ունի: Օ’Քոնորը հիշեցրել էր այն դեպքը, երբ 2009 թվականին «Եվրատեսիլ»-ի մրցույթում Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցիների նկատմամբ «գաղտնի ոստիկանական հետաքննություն» էր սկսվել, իսկ ավելի ուշ հայերի օգտին քվեարկածներին «գիշերային այցելություն» էին կատարել: «Չնայած այն հանգամանքին, որ բնակչության մի մասը չի ցանկանում «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել Ադրբեջանում` այստեղ մարդու իրավունքների ոտնահարման պատժառով, մյուս մասն էլ ցանկանում է, որպեսզի «մարդիկ գան և իրենց աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում» բռնապետական ռեժիմի ներքո: Նրանք աշխարհին ցույց են տալու ժպտացող ուրախ դեմքեր, մինչդեռ իրականությունն ամենևին այլ է»,- ասել է օ’Քոնորը:

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին