Լուրեր

ՄԱԿ ԱԽ-ն կաջակցի Աննանի առաքելությանը

17.03.2012

 ՄԱԿ Անվտանգության խորհուրդը լիակատար աջակցություն կհայտնի ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի առաքելությանը Սիրիայի ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնման գործում, այդ մասին հայտարարել է ՄԱԿ ԱԽ Գործող նախագահ Մարկ Լ. Գրանտը։

"Որպես ՄԱԿ ԱԽ նախագահ, ես կարող եմ ասել, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել և համաձայնել են, որ ՄԱԿ ԱԽ միասնական դեսպանը օգնել է առաքելությանը",- ասել է Գրանտը։ Նրա խոսքերով, այդ հարցի շուրջ քննարկումները, սակայն, դեռ շարունակվում են։

Իր աջակցությունն Աննանի առաքելությանը հայտնել է նաև ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Քոֆի Աննանն անցյալ շաբաթվա ընթացքում բանակցություններ է սկսել Բաշար Ասադի հետ և արդեն նախնական պատասխան է ստացել իր առաջարկներին։

← Վերադառնալ ցուցակին