Լուրեր

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մալաթիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ

21.03.2012

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի թիրախը ոչ թե Իրանն է, այլ Ռուսաստանը:
Համաձայն «Ջիհան» լրատվական գործակալության, Լավրովն այդ հայտարարությունն արել է «Կոմերսանտ FM» ռադիոկայանի հարցերին պատասխանելու ժամանակ:
Անդրադառնալով Եվրոպայում նոր ՀՕՊ-եր տեղակայելու ԱՄՆ-ի ջանքերին, Լավրովն ասել է. «Տեսեք թե ԱՄՆ-ի թելադրանքով ՀՕՊ-երը որ երկրներում են տեղակայվում: Եթե Թուրքիայում տեղադրվածի թիրախը Իրանն է, ապա դրա կարիքը չկա, քանի որ մերձավորարեւելյան երկրներից մեկում ԱՄՆ-ն Իրանին հետեւելու նման համակարգ արդեն ունի: Թուրքիայում տեղադրված համակարգը դրա հետ միասին վերահսկելու է նաեւ Ռուսաստանի եվրոպական մասը»:


armenpress.am 

← Վերադառնալ ցուցակին