Լուրեր

Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի ներքին խնդիրներին

24.03.2012

«ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի ներքին խնդիրներին»,- այս մասին «Իտառ-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է միջամտի Սիրիայի գործերին և ի տարբերություն Լիբիայի, այնտեղ իրավիճակն միանագամայն տարբեր է: Լիբիայի դեպքում ՆԱՏՕ-ն ունի ՄԱԿ-ի մանդատը և տարածաշրջանի երկրների աջակցությունը: ՄԱԿ-ի անվտնագության խորհրդում եղած տարաձայնությունների պատճառով միջազգային հանրությունը չկարողացավ ավելի ուժեղ արձագանքել Սիրիայի ղեկավարության կողմից ծավալած գործողություններին:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիությունն ավելացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: ԵՄ սև ցուցակում են հայտնվել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը և հարազատները: Ասմա Ասադին արգելվում է ԵՄ անդամ երկրներ մուտք գործել, նաև սառեցրել են նրա և Բաշար ալ-Ասադի այլ հարզատների բանկային հաշիվները Եվրամիության տարածքում: 

← Վերադառնալ ցուցակին