Լուրեր

ՌԴ վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետին

30.03.2012

Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար:
Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման:
Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»:

← Վերադառնալ ցուցակին