Լուրեր

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

01.04.2012

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների օջախները: Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով հասարակական կշիռը:

Բնության զարթոնքի և պտղաբերության տոնը հարազատ ու սիրելի է ինչպես մեզ` հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր համայնքների համար: Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը:

Շնորհավոր Հաբ-Նիսան:

← Վերադառնալ ցուցակին