Լուրեր

Կայացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի» նիստ

10.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ին`բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների:
Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2012 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը:

← Վերադառնալ ցուցակին