Լուրեր

Տոնական համերգ` նվիրված կանանց միամսյակին

10.04.2012

Այսօր` ապրիլի 10-ին, «Շառլ Ազնավուրի» անվան հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ, կազմակերպել է բացօթյա համերգ` նվիրված կանանց միամսյակին:
Շնորհավորանքի ու մեծարման խոսքերի հետ մեկտեղ միջոցառման ընթացքում հնչեցին նաև երգեր Շուշան Պետրոսյանի, Արամեի, Արամոյի, Արսեն Գրիգորյանի /Մրոյի/, Հասմիկ Կարապետյանի, Մհեր Գալստյանի, Արտակ Բարսեղյանի, Միլենա Մաթևոսյանի և այլոց կատարմամբ:
Համերգը վարում էր Արսեն Ղազարյանը: 

← Վերադառնալ ցուցակին