Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին

21.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 75 և ստեղծագորական գործունեության 55-ամյակի առիթով:
Քաղաքապետը նաև մասնակցել է հոբելյանական երեկոյին, որը ներառված է Հայ գրատպության 500-ամյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը՝ 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ցանկում:
Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ ու թատերասերներ:

← Վերադառնալ ցուցակին