Լուրեր

Սանկտ Պետերբուրգում անցկացվել է Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ցույց

24.04.2012

Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքին հարող տարացքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ցույց: Այն կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում բնակվող հայության տարբեր խավերը ներկայացնող խմբի նախաձեռնությամբ: Ցուցարարները կրում էին Հայաստանի Հանրապետության դրոշներ, Ցեղասպանությունը դատապարտող, այն ճանաչելու Թուրքիային ուղղված կոչերով, պահանջատիրական բովանդակությամբ պաստառներ, տարածքում ցուցադրվում էին հայերի նկատմամբ թուրք դահիճների կատարած ոճրագործությունների մասին պատմող լուսանկարներ, պատճենահանված վավերագրական նյութեր, Ցեղասպանության աշխարհագրությունը պատկերող քարտեզներ, թերթիկներ:

«Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից հաղորդում է, որ ցույցի մասնակիցները Թուրքիայից պահանջել են մաքրվել արյունից, լսել բանականության ձայնը, ներողություն խնդրել հայ ժողովրդից և ականջալուր լինել պահանջատիրության վերաբերյալ նրա արդարացի պահանջներին:

Ցույցի մասնակիցները ներկաների անունից կազմել են հանրագիր, որը ներկայացրել են Թյուրքիայի գլխավոր հյուպատոսություն:

← Վերադառնալ ցուցակին