Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ

25.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է մարզում իրականացված ճանապարհային հիմնանորոգման աշխատանքներին: Նախագահն այցելել է Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, դիտել մշակութային այս հաստատության վերակառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վաղաշեն համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին