Լուրեր

ՀՀ Նախագահը եղավ Հաղարծինի բարենորոգված վանական համալիրում

27.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Հաղարծնի վանական համալիրում իրականացված բարեկարգման աշխատանքներին:

2008-2009 թվականներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է Մ-4 միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիրին մոտեցնող ավտոճանապարհը, կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսքագիծ: Նշված աշխատանքների համար ծախսվել է 459.2 մլն դրամ: Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Շեյխի միջոցներով 2008-2011 թթ. հիմնանորոգվել է վանական համալիրը, տարածքի բարեկարգման աշխատանքների հիմնական մասն ավարտվել են: Ծրագրի առաջին փուլի արժեքը 5 մլն ԱՄՆ դոլար է:

Գումարներ չլինելու պաճառով դեռևս չեն իրականացվել վանական համալիրի ներքին հարդարման, բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և գույքի ձեռք բերման աշխատանքները: Վանական համալիրից մինչև վանատուն 200 գծմ. ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են: Աշխատանքներ են տարվում ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին