Լուրեր

Սերժ Սարգսյանը ծանոթացավ Ամասիայի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

29.04.2012

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին այցելեց Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված Շիրակի մարզի Ամասիայի համայնքային կենտրոն: Ծրագիրը, որի արժեքը կազմել է108.5 միլիոն դրամ, մեկնարկել է 2010թ-ի օգոստոսին եւ ավարտվել` 2011թ-ի հոկտեմբերին: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:

Իրականացվել են տանիքի վերակառուցման աշխատանքներ, որոնք ներառում են լանջավոր ցինկապատ մետաղաթիթեղյա ծածկույթով եւ շենքի ուժեղացման աշխատանքներ: Կատարվել են շենքի ջեռուցում, գազատարի անցկացում եւ ջեռուցման ներքին կաթսաների տեղադրում, շենքի սալվածքի վերականգնում բազալտե եզրաքարերով: Տեղադրվել է նաեւ հակահրդեհային համակարգ: Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքերն ընդգրկված են ՀՀ Նախագահի կարգադրության միջոցառումների ժամանակացույցում:

← Վերադառնալ ցուցակին