Լուրեր

ՀՀ Նախագահն այցելեց Ազատանի վերանորոգված մշակույթի տուն

29.04.2012

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին այցելեց Շիրակի մարզի Ազատան գյուղի հիմնանորոգված մշակույթի տուն: Նախագահը շրջեց մշակույթի տանը եւ ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Ազատանի մշակույթի տան հիմնանորոգման նպատակով 2011թ-ի պետական բյուջեով հատկացվել է 60 միլիոն դրամ` որպես առաջին հրատապ ծրագրի համար:

Իրականացվել են տանիքի, հատակի վերանորոգման, դռների եւ պատուհանների տեղադրման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ: Աշխատանքները, որոնք սկսվել են 2011թ-ի հունիսին եւ ավարտվել 2011թ-ի դեկտեմբերին, իրականացրել է Շիրակի մարզպետարանը:

← Վերադառնալ ցուցակին