Լուրեր

«Մենք պատվով կհանձնենք այս քննությունը». ՀՀԿ առաջնորդ

29.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ Գյումրի ասելով յուրաքանչյուրը աղետն էր հիշում:

«Դրանից հետո Գյումրին կարծես մեր բոլոր պատերազմների զինվորը լիներ: Ես էլ զինվոր եմ, որը ծառայում է իր ժողովուրդի համար: Զինվոր եմ, որը ունի որոշումների ընդունելու իրավունք ու պարտականություն»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա նշեց, որ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք, հատկապես` գյումրեցին:

«Մեր ընդհանուր կռիվը ապահով կյանքի համար է: Գյումրին աստիճանաբար վերագտնում է իր նորոգ տեսքը եւ այն մարդկանց նկարագիրը, որ մեր ժողովրդի փառքն ու պատիվն են եղել եւ կան: Գյումրեցին ծանր կորուստներից եւ ցավալի ընդմիջումից հետո կրկին աշխարհի չեմիպոն է դառնում, մարզադաշտ է բացում, ֆուտբոլի երկրպագուների պրոֆեսիոնալ խմբեր կազմում»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ արդեն պարզ է, որ ոչ միայն ամեն ինչ կորած չէ, այլեւ ամեն ինչ դեռ նոր է սկսում: Ու այսօր էլ գյումրեցի ասելով` պատկերացնում ենք համով, հոտով, կատակով մարդու:

Անդրադառանալով քարոզարշավին` Սարգսյանը նշեց, որ բնականոն ընտրությունների անցկացման կարեւորության մասին խոսում են բոլորը, քանի որ դա հասարակության պատվի գործն է, բայց չպետք է մոռանալ, որ դրա պատասխանատվությունը կրում են իշխանությունները: «Ես համոզված եմ, որ դուք եւ մենք պատվով ենք հանձնելու այդ քննությունը: Առկա դժգոհությունը մենք համարում ենք առաջընթացի խթան:Մենք գործելու ենք այնպիսի Հայաստանի համար, որտեղ ունի յուրաքանչյուրը ունի աշխատանք եւ արժանապատիվ կյանք, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ եւ յուրաքանչյուր տարեց մարդ` կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք»,-ասաց ՀՀԿ ղեկավարը:

← Վերադառնալ ցուցակին