Լուրեր

Սերժ Սարգսյանն ապացուցված է համարում Արցախի հայկական լինելն ու սեփական ապագան որոշելու իրավունքը

02.05.2012

Հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ Արցախյան հերոսամարտից տուն չվերադարձած քաջերի արյունը իզուր չի հեղվել: Այս մասին հայտարարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առաջնային խնդիր է եղել Արցախյան պատերազմում ձեռք բերած հաղթանակի ամրապնդումը հայ ժողովորդի մեջ:

«Հայաստանի Հանրապետությունն արդեն կայացած ու պաշտպանված երկիր է: Այդպես է, քանի որ մենք հետևորղական աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ: Մենք ապացուցել ենք, որ Արցախը հայկական է ու պետք է ինքնուրույն որոշի սեփական ապագան»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ մինչ Հրազդան գալը` ճանապարհին հանդիպել է իր մարտական ընկերներից մեկին, ով հիշեցրել է իրեն ղարաբաղյան հերոսամարտում մարտնչած հերոսների մասին:

«Իհարկե մեր մարտական ընկերներն այժմ փոխել են իրենց քաղաքական հայացքները, սակայն դա մեղադրելի չէ, ու «Աստված իրենց հետ», քանի որ դա իրենց իրավունքն է: Ժամանակն է այժմ միասին կայնունացնելու մեր պետությունը»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` ընդգծելով, որ Հայաստանը կարող է կայանալ միայն, եթե կարողանա ձևավորել իր վաղվա օրվա մեջ վստահ քաղաքացիական հասարակություն:

← Վերադառնալ ցուցակին