Լուրեր

Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին

02.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևանցիներ:
Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար:Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանն ստեղծելն իր վաղեմի մտադրություն է եղել, որն այսօր իրականացավ քաղաքային իշխանությունների անմիջական աջակցության շնորհիվ:Վահրամ Փափազյանի կիսանդրին կանգնեցվել է Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում:

← Վերադառնալ ցուցակին