Լուրեր

Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

27.06.2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին:
Դեսպանը շնորհավորեց Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հնարավորություններին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին