Լուրեր

Շնորհավորական ուղերձ

30.06.2012

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն լավն ու բարին: Թող Աստված երկար կյանք, առողջություն եւ հաջողություններ պարգեւի Ձեզ` ի նպաստ Հայաստանի ու հայության ապագայի:

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ
ՀՀԿ ԽՈՐՀՈՒՐԴ 

← Վերադառնալ ցուցակին