Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ

30.06.2012

Մեծարգո պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար:

Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր հասարակության մեջ` ամրապնդելով հավատը վաղվա օրվա հանդեպ: Այդ մասին են փաստում նաեւ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Պարոն Նախագահ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, աշխատանքային եռանդ, ուժ ու կորով` ի շահ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի բարեկեցության եւ մեր ազգային իղձերի իրականացման:  

← Վերադառնալ ցուցակին