Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը

02.07.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն), Նիկոլ Փաշինյան (էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցություն), Մերուժան Սիմոնյան («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Հովհաննես Մարգարյան («Օրինաց երկիր» խմբակցություն), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցություն) եւ Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն» խմբակցություն):

← Վերադառնալ ցուցակին